Նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից գույք ոչնչացնելու, վնասելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, ուրիշի գույքի և փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների վերաբերյալ 14 անձի մասով անջատվել է 4 քրեական գործ, որոնցով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նախաքննության օրինականություն նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից հաստատվել են այս գործերով կազմված մեղադրական եզրակացությունները, և քրեական գործերը՝ ըստ մեղարդանքի 14 անձի, դեկտեմբերի 29-ին ուղարկվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: