Տեղեկացնում ենք, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային ոստիկանությունը:
«Մասնավորապես, հունվարի 3-ին հանրապետությունում հայտնաբերվել է 35 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ: