«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը բերման է ենթարկվել ոստիկանություն։
Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրուցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Ոստիկանությունում նախապատրաստվող գործի շրջանակներում Արսեն Բաբայանը բերման է ենթարկվել, նրան հետևել են ցույցին հասնելու ճանապարհին»,- ասաց Գաբրիելյանը։
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն Armenia Today-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ոստիկանությունում նախապատրաստվող գործը կապված է ինքնիրավչության հետ, սակայն այն «շինծու մի բան է»։
«Բաբայանին ամեն կերպ փորձել են խանգարել մասնակցել Փաշինյանի՝ Մոսկվա այցի դեմ կազմակերպված ցույցին»,- ասաց Հակոբյանը։
Բաբայանին բերման են ենթարկել հենց առավոտյան այն ժամերին, երբ նախատեսվում էր ցույցը։
Նշենք, որ Բաբայանն արդեն ազատ է արձակվել։