Արցախում պատերազմի ընթացքում ձերբակալված երկու վարձկանները Հայաստանում են։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արթուր Մելիքյանը:
Նա տեղեկացրեց, որ հայկական կողմն ունի ընդամենը երկու վարձկան, որոնց մասին արդեն մանրամասն տեղեկություններ են տրամադրվել, այլ ձերբակալված վարձկաններ չկան։
Արթուր Մելիքյանը նշեց, որ վարձկանների գործով նախաքննությունը շարունակվում է։
Լրագրողները հարցրեցին նաև պատերազմի ժամանակ՝ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում եղած դավաճանության դեպքերի մասին։
Արթուր Մելիքյանը վստահեցրեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում դավաճանության դեպքերով Քննչական կոմիտում հարուցված քրեական գործեր չկան։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարության էր արել, որ պատերազմի ժամանակ դավաճաններ են եղել։
Հիշեցնենք նաև, որ Արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմը երկու վարձկանի էր գերեվարել։