Ծառը ճանաչվում է պտուղով։ Մենք պետք է դեռ աշխատենք, որ հասկանանք, թե ճի՞շտ են, արդոք, հիմնավորումները, թե իշխանությունն իր ցանկալի թեկնածուներին է գործուղում ԲԴԽ, որպեսզի հետո ցանկալի արդյունք ունենա տարբեր հարցերում։
Ըստ ԲԴԽ անդամի թեկնածուի՝ այդպիսի պնդումները կանխագուշակման մակարդակի վրա են։ Ապագային միտված դատողությունները չեն կարող ընդունվել որպես փաստ։
Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ ՀՀ-ում կան «վնգստացող դատավորներ», Խաչատուրյանն ամեն կերպ խուսափեց պատասխանել, բայց, ի վերջո, ասաց, որ եթե վարչապետն այդպես է ասել, ուրեմն, այդպես կարծելու հիմքեր եղել են։
«Դա որևէ կոնկրետ իրավիճակում արված արտահայտություն է։ Այնուամենայնիվ, ես իրավունք չունեմ մեկնաբանել քաղաքական հայտարարությունները»,- ասաց Խաչատուրյանը՝ հորդորելով իրեն դատաիրավական ոլորտի խնդիրներից հարցեր տալ, այլ ոչ թե մեկնաբանություն խնդրել՝ քաղաքական հայտարարությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:
Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ խորհրդի անդամի թեկնածու առաջադրված նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արդեն հանդիպել է «Իմ Քայլը» խմբակցության անդամների հետ։
Տեղեկացնենք, որ Դավիթ Խաչատուրյանն, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Դավիթ Խաչատուրյանը եղել է Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը: