Ազգային ժողովում քիչ առաջ հայտարարվեցին ԲԴԽ անդամների ընտրության քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունն այս պաշտոնների համար առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ ԲԴԽ անդամի ընտրությանը ԱԺ 132 պատգամավորներից մասնակցել է 89-ը:
Նա հայտարարեց, որ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ է ընտրվել 86 կողմ 3 դեմ ձայներով: Դավիթ Խաչատուրյանի քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել է 89: Դ. Խաչատուրյանը ԲԴԽ անդամ է ընտրվել 85 կողմ, 3 դեմ ձայներով:
ՀԻշեցնենք նաև, որ խորհրդականական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ լքել էին դահլիճն ու չէին մասնակցել վերոնշյալ քվեարկությանը: