«Դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։ Մեր պայքարն անկոտրում և շարունակական է, իսկ դավաճանները պետք է հեռանան»:
Հիշեցնենք, որ այսօր մայրքաղաքում ընդդիմությունը կրկին ավտոերթ էր կազմակերպել: Պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Ինչպես նախորդ կիրակի, այս անգամ ևս երթը մեկնարկել է Արշակունյաց պողոտայից:
Հիշեցնենք, որ նախորդ կիրակի Արշակունյաց պողոտայից մեկնարկած երթի ավարտից հետո ևս մեկ անձ բերման էր ենթարկվել: Հավելենք նաև, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: Ձևավորված «Հայրենիքի փրկության շարժման» պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Շարժման Ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: