ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկվել է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման հարցը։ ТАСС-ի փոխանցմամբ, մասնավորապես, Ադրբեջանին, Բուլղարիային, Հունգարիային, Հունաստանին, Իտալիային, Մոլդովային, Ռումինիային, Թուրքիային և Ուկրաինային հիշեցրել են չկատարված դատական որոշումների և չկատարված առաջարկությունների մեծ քանակի մասին և կոչ են արել հնարավորինս շուտ շտկել իրավիճակը:
Նշենք նաև, որ Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը վերաբերող ևս մեկ բանաձևով Բաքվին և Երևանին կոչ է արվել ավելի շուտ կատարել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը։
Վեհաժողովում «լուրջ մտահոգություն են հայտնել Ղարաբաղում հակամարտության ժամանակ մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խախտման վերաբերյալ», «ինչպես նաեւ կրոնական օբյեկտներին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասի մասին» հաղորդումների կապակցությամբ: ԵԽԽՎ-ն ակնկալում է, որ «այդ դեպքերը լիովին հետաքննվեն»։ «Ցանկացած խախտում պետք է վերացվի, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն», – ասվում է բանաձևում: