Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ձերբակալումից ազատ արձակվեց, կալանավորումը մերժվեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արշակ Զաքարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին հունվարի 29-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիգրան Չոբանյանն ազատ է արձակվել, Վահագն Չախալյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ կալանավորության միջնորդությունը մերժել է: