Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնականի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: