Բռնցաքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն ազատ է արձակվել: Նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ վարույթ իրականացնող մարմնի կալանքի միջնորդությունը մերժվել է՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:
Այս մասին Armenia Today-ին հայտնեցին փաստաբանական խմբից: Իսրայել Հակոբկոխյանի պաշտպաններն են Օնիկ Առաքելյանը և Գոռ Սաղոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 5 անձանց՝ «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանին, ռեժիսոր Արշակ Զաքարյանին, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին, ՊՆ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ։
Ավելի ուշ սույն գործով ևս 4 անձ էր ազատ արձակվել: