ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն իր աջակիցներին և թիմակիցներին կոչ է արել չհավաքվել դատարանի առաջ։ Այս մասին հայտարարություն է տարածվել Ռոբերտ Քոչարյանի Facebook-ի պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Հիշեցնենք նաև, որ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։