ԱԺ այսօրվա՝ փետրվարի 3-ի արտահերթ նիստում, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին երկու օրենսդրական նախաձեռնությունների:
83 կողմ,17 դեմ, 1 ձեռնպահ ձայնով Դատական օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և 96 կողմ, 10 դեմ, 2 ձեռնպահ ձայնով «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեցին։
Երկրորդ ընթերցմամբ հարցի քննարկման օրն ու ժամը կորոշվեն հանձնաժողովի նիստերից հետո։