Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ առաջիկա անելիքները:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումներն այս տարվա կարևորագույն անելիքների մեջ են։ Եվ այդ համատեքստում ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են։ Մեր օրակարգում է առաջիկայում Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը։ Զուգահեռ սկսել ենք ու այս տարի շոշափելիորեն և տեսանելի պետք է մեկնարկենք պարեկային ոստիկանության հիմնադրումը»,- ասաց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց, որ այդ գործընթացը սկսված է, և պիտի քննարկեն այդ համատեքստում ինչ հրատապ անելիքներ կան, որպեսզի ծրագիրը, որը պատերազմի հետևանքով հետաձգվել էր, ավելի չհետաձգվի և այս տարի իրագործվի։