Ժամը 9-ի դրությամբ, Էկոնոմիկայի նախարարությանը հարող մայթից, առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ, այդ թվում ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը և Հայկ Մանուկյանը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։
«Ցավոք, ի վնաս պետականությանը, ՀՀ Ոստիկանությունը շարունակում է ծառայել, որպես գործող իշխանությունների ձեռքի խաղալիք և նրանց հանցավոր գործունեության երաշխավոր» ,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում պարբերաբար բողոքի ակցիաներ են տեղի ունենում։