2021 թվականին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բարեփոխումներ է իրականացնելու մի շարք ուղղություններով: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նախատեսվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության nCEN համակարգի ներդրում:
Վարդան Վարդանյանի խոսքով, նախատեսվում է սահմանային բոլոր անցակետերում տեղակայված ռենտգենյան սարքավորումների միջոցով իրականացվող մաքսային տեսազննման արդյունքների երկարատև պահպանման և հեռահար դիտման համակարգի ներդրում:
Ընթացիկ տարում փոստային առաքանիների հաշվառման համակարգում կներդրվի նաև մաքսային ռիսկերի կառավարման ավտոմատ համակարգ, որի միջոցով նախապես մուտքագրված պարամետրերի հիման վրա ավտոմատ կերպով կթիրախավորվեն կասկածելի փոստային առաքանիները: