Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերքաշատ գյուղի մի բնակիչ հունվար ամսին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից դաշտերում որսացել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ, հայտնել են ոստիկանությունից։
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին 24-ամյա երիտասարդը ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։
Հիշեցնենք, որ Սպիտակագլուխ անգղը Հայաստանում հանդիպում է համարյա ամբողջ տարածքով, բացի հանրապետության հյուսիս-արևմուտքից: