Երեկվանից համացանցում տարածված տեսանյութի միջադեպով, որտեղ ոստիկաննները ծեծի էին ենթարկում քաղաքացուն, քրեական գործ կա հարուցված։ Այս մասին Armenia Today-ի հետ զրուցում տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա տեղեկացրեց, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
«Միջադեպի վերաբերյալ որպես մեղադրյալ ներգրավված են 3 պաշտոնատար ոստիկան։ Իսկ համացանցում տարածված տեսանյութն էլ կցվել է գործին»,- մանրամասնեց նա։
ՀՔԾ-ից հիշեցրեցին, որ դեպքը նախորդ տարվա օգոստոսին է տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ երեկ «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը Տելեգրամի իր ալիքում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ոստիկաննները դաժան ծեծի էին ենթարկում քաղաքացուն։
Լրատվամիջոցներում էլ մեկնաբանություններ տարածվեցին, թե 12 ոստիկան «Փոսի գայիում» խոշտանգել են վարորդին, այնուհետև անգիտակից վիճակում տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: