Իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այսօրվա խուզարկություններին:
Նա, մասնավորապես, գրել է.
«ԱԱԾ շենքի դիմաց եմ։ Այստեղ շտապ հավաք է իրականացվում՝ այսօր սկսված անբարո և ապօրինի ռեպրեսիների դեմ։ «Դիմակահանդեսով» բերման է ենթարկվել միջազգայնագետ Կարեն Բեքարյանը։ Իմ տեղեկություններով՝ կան այլ բերման ենթարկվածներ ևս։
Ստահակներից ու նրանց գործիքը դարձած անպատիվ ուսադիրավորներից չենք վախենում»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակը հարակից երկու այլ աշխատասենյակներ, որից հետո նրան բերման են ենթարկել ԱԱԾ: Բնակարանի խուզարկությունից հետո բերման է ենթարկվել նաև «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը: