ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը հայտարարել է, որ հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունը և փողոցում իրականացվող բողոքի գործողությունները՝ ամենօրյա ռեժիմով իրականացնելու են հավաքների, ցույցերի, այլ բողոքի ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության մասով մշտադիտարկում։
«Ամեն ինչ արձանագրելու ենք»,- զգուշացրել է Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ձևավորված Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 20-ի հանրահավաքին հայտնեց, որ սկսում է խաղաղ անհնազանդության ամենօրյա ակցիաներ: Այսօր՝ փետրվարի 23-ին, ընդդիմադիրները փորձել են խոչընդոտել վարչեպետի մուտքն աշխատավայր: Ոստիկանության աշխատակիցները շրջափակել են բողոքի ակցիայի մասնակիցներին և նրանց հեռացրել կառավարական թիվ 3 շենքի տարածքից: Ոստիկանությանը չենթարկվողները բերման են ենթարկվել: Կան 50-ից ավելի բերման ենթարկվածներ, նաև ոստիկանության հետ բախումից վնասվածնքներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներ: