Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի գործով դատական նիստը:
Դատավորի հարցերին պատասխանելիս Սարգսյանը՝ նույն ինքը՝ «Ալրաղացի Լյովիկը», «ազգությամբ հա՞յ եք» հարցին հեգնելով պատասխանեց. «իտալացի՛ եմ»:
Դատավորը հորդորեց մնալ կոռեկտության սահմաններում ու շարունակեց հարցաշարը:
Հիշեցնենք, որ հունվարին կայացած դատական նիստի ժամանակ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը մերժել էր:
Լևոն Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանական կողմի՝ անհրաժեշտ փաստաթղթերի հրապարակման համար պահանջվող ժամանակ խնդրելու միջնորդությամբ, այն նշանակվեց 2021 թվականի մարտի 16-ին՝ ժամը 14:00-ին:
Հիշեցնենք նաև, որ Լևոն Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը: