Այսօր տեղի կունենա սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվելու են դատարանի մոտ՝ մասնակցելու կայանալիք բողոքի ակցիային։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը:
«Հանդիպում ենք 02.03.2021, ժամը 12:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ (հասցե՝ Արշակունյաց պող., 24/1 շենք, Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ)»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: