Փաստաբան Արամ Վարդևանյանն անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հայտարարությանը։ Նշենք, որ ըստ հայտարարության՝ նախագահը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանագրի նախագիծը և դիմելու է ՍԴ։
Ա․ Վարդևանյանը, մասնավորապես, գրել է․
«Հարգելի գործընկերներ, իրավիճակը հետևյալն է.
1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց գեներալ- գննդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը հիմք ընդունելով, որ այն առերևույթ ՀԱԿԱՍՈւՄ Է Սահմանադրությանը:
2) Այսօր հայտարարությամբ հաստատում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ հրամանագիրը ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈւ: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ դիմելու է ՍԴ:
3) Այսինքն, ըստ նախագահի, առերևույթ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ:
4) Ցավում եմ, որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղան ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԻՑ և ԲԱՆԱԿԻՑ: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ՝ նման պայմաններում:
Ափսոսում եմ…»։