Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում քննարկվում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորման և Գերագույն դատարան ստեղծելու հարցը: Այդ մասին ԱԺ նիստում՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ ցանկանալով լսել այս հարցի շուրջ դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանի կարծիքը:
Մկրտչյանը պատասխանեց, որ կողմ է եղել և հիմա էլ կողմ է Գերագույն դատարանի մոդելին։
Նրան հարց ուղղեց նաև իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Վերջինիս դիտարկմամբ՝ Վճռաբեկում գործերը երկար են քննվում։ Պատգամավորը ցանկանում է տեղեկանել, թե ինչպե՞ս է այս խնդրի լուծումը տեսնում դատավորի թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում․