Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության 2-րդ փուլը տեղի կունենա հաջորդ քառօրյա նիստին։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն: ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ըստ այդմ՝ Արմեն Հայկյանցի օգտին քվեարկել էր 13 պատգամավոր, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 15:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով։
Նշենք, որ առաջադրված էին երեք թեկնածուներ՝ Արմեն Հայկյանցը, Արսեն Մկրտչյանը և Սամվել Գրիգորյանը։ Վերջինս ինքնաբացարկ էր հայտնել։
Հիշեցնենք նաև, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ «Իմ քայլն» այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրելու։