Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ դատական հայց հարուցելու մտադրություն ունի:
Վերջինս մարտի 7-ին ասել է, որ, իբր, ադրբեջանական զինուժը չափման աշխատանքներ է իրականացրել շրջանի գյուղերից մեկի տարածքում: Այս տեղեկությունը հետագայում հերքել են ՀՀ պաշտպանության նախարարությունը և Տավուշի մարզպետը:
«Վաղը մենք կսկսենք համապատասխան իրավական գործընթացը: <…> Կարծում եմ, որ գոնե այս անգամ մենք պետք է գնանք մինչև վերջ և պետք է պատասխանատվություն լինի, թեկուզ ժողովրդից ներողություն խնդրելու տեսքով», – ասել է մարզպետը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում դատարան դիմել ընդդեմ Բագրատյանի:
Չոբանյանը չի բացառել նաև, որ հարցի շուրջ կխոսի նախկին վարչապետի հետ՝ հույս հայտնելով, որ ասվածը թյուրիմացություն է: