Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ դատական հայց է ներկայացրել։
Դատական հայցը վերաբերում է Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագրին։ Նա պահանջում է անվավեր ճանաչել այն։
Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատավոր Մերի Համբարձումյանը վարույթ է ընդունել Տիրան Խաչատրյանի հայցը ու դատական նիստի օր է նշանակել։ Դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին։
Նշենք, որ Տիրան Խաչատրյանն ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարության մասին մեկնաբանություն էր արել, որից հետո Ն․ Փաշինյանը Տ․ Խաչատրյանին աշխատանքից ազատելու որոշում էր կայացրել։