Մեկնարկում է ՀՀ առաջին նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այս պահին դատարանի բակում են հավաքվել Սերժ Սարգսյանի կուսակիցները, համակիրներն ու աջակիցները։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հավաքը կարելի է դիտարկել այն բողոքի ակցիաների շարքում, որոնք տեղի են ունենում Հայաստանում խայտառակ կապիտուլացիայից հետո։
Սերժ Սարգսյանի աջակիցները դատարանի բակում «Նիկոլ դավաճան» են վանկարկում։
Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):