ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Այն տեղի կունենա ապրիլի 2-ին՝ ժամը 13։00-ին։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի պաշտպանները նրանց նկատմամբ քրեական հետապնդումը վերացնելու միջնորդություն են ներկայացրել՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը՝ կապված ՀՀ ՔՕ 300․1 հոդվածը հակասահմանդրական ճանաչելու հետ։
«Քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը պետք է քննարկվեր այսօրվա նիստում, սակայն, հաշվի առնելով, որ դատական նիստին մեղադրողները չեն ներկայացել, այսօրվա դատական նիստում դատարանը նպատակահարմար չի գտնում քննարկել այս հարցը։ Միևնույն ժամանակ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է գործի քննությունը հետաձգել սեղմ ժամկետով, և միջնորդությանը կանդրադառնանք հաջորդ դատական նիստին»,-հայտարարեց Աննա Դանիբեկյանը։