«Գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել մեղադրանքը, բայց չեմ կարծում, որ դա նրանց կհաջողվի», – Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ապա 2-րդ նախագահը հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալում), որով նրան մեղադրանք էր առաջադրվել:
Հիշեցնենք՝ ՍԴ–ն մարտի 29-ին, հրապարակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշումը: Այդ հոդվածով ՀՀ երկրորդ նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգի տապալման համար: