Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է․
14 780 դիմում-բողոք և սեփական նախաձեռնություններ՝ միայն 2020 թվականին։ Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։
«2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է՝ կազմելով 14 780։
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5214, 2016 թվականին՝ 5113, 2017-ին՝ 6417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10 744: 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, դիմում-բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2386-ով, դառնալով՝ 13 140 դիմում-բողոք: