ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ-ի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:
Ռոբերտ Քոչարյանը դատարանից պահանջում է հաստատել արդար դատաքննության իրավունքի խախտումը։ Նա պահանջում է է նաև խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև պարտավորեցնել հերքել իր վերաբերյալ հրապարակայնորեն հնչեցված արտահայտությունները։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։ Քրեական հետապնդումը դադարեցվեց հանցակազմի բացակայության հիմքով։
Գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն արդարացվեցին․ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն 300․1-ի մասով։
Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը Ն․ Փաշինյանի դեմ մինչ այս ևս մի քանի դատական հայցեր է ներկայացրել։