ՀՀ մարդու իրավունքնեի պաշտպան Արման Թաթոյանն այսօր Գյումրիում հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ պահվող զինծառայողների ընտանիքների հետ։ Այդ մասին հայտնել է ՄԻՊ-ը։
«Այսօր վաղ առավոտյան Գյումրիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք Ադրբեջանում գերության մեջ են պահվում՝ մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ:
Քննարկվել են թե՛ գերեվարված զինծառայողների, թե՛ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը»: