ԱԱԾ-ն վերադարձրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի համակարգիչն ու հեռախոսը։
Գլխավոր դատախազությունը բավարարել է բողոքը և քրեական գործ հարուցել նրա դեմ սուտ մատնության փաստով։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանագետի էջից։
Հիշեցնենք, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով փետրվարի 20-ին ՀՀ ազգային անվտանգությունում ձերբակալություններ են եղել։
Ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը։
ԱԱԾ էին բերման ենթարկվել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ու սահմանադրագետ Գոհար Մելոյանը, որոնք ազատ էին արձակվել։