Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրում հայտնաբերած խախտումների վերաբերյալ օրերս ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել։ Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դատախազությունից հայտնեցին, որ դիմումը քննության փուլում է:
Հիշեցնենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել է, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել։