Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ պաշտպանների բողոքի քննությունն ավարտվեց:
Դատարանը որոշում կայացրեց բավարարել պաշտպանների բողոքը, Զաքարյանը ազատ կարձակվի։
Հիշեցնենք, որ Մեղրիի քաղաքապետը 1993-1994 թվականներին զինվորական ծառայության ընթացքում եղել է Գանձասարի գումարտակի կազմում, մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանական մարտական գործողություններին՝ Կուբաթլուի, Զանգիլանի և Ջաբրայիլի ազատագրման մարտերին, Հորադիզում ստացել հրազենային վիրավորում և զորացրվել որպես պահեստային լեյտենանտ։
Իսկ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի հայրենիքի պաշտպանության մարտերին և ստացել բեկորային վիրավորում:
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» և «Վազգեն Սարգսյանի» անվան մեդալներով: Զաքարյանն ամուսնացած է, 4 զավակի հայր։