Որոշ ԶԼՄ-ներում լուրեր են տարածվում, թե ոստիկանությունը «ակտիվորեն միջամտում է» նախընտրական գործընթացներին։ Այս մասին գրել է ՀՀ ոստիկանությունը։
«Հայտնում ենք, որ այս կարգի լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ։
Ոստիկանությունը և’ նախընտրական շրջանում, և’ բուն ընտրությունների ընթացքում ունի օրենքով հստակ սահմանված գործառույթներ և իրեն վերապահված խնդիրները կատարել ու կատարելու է բացառապես այդ լիազորությունների շրջանակում։
Հորդորում ենք հանրային գործընթացները մեկնաբանելիս ձեռնպահ մնալ կամայական գնահատումներ անելու և քաղաքացիներին ապակողմնորոշելու մերժելի գործելակերպից»,- ասաց։