Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ս.Ղ-ն, 2012 թվականից հանդիսանալով Շիրակի մարզի Ղազանչի համայնքի ղեկավար, շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու միջոցով, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով՝ 2013-2016 թվականների ընթացքում յուրացման և վատնման եղանակներով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 3 660 000 ՀՀ դրամ գումարը, կատարել պաշտոնեական կեղծիքներ և չարաշահել պաշտոնեական լիազորությունները:
Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում, պաշտոնեական դիրքի չարաշահում և պաշտոնեական կեղծիք կատարելու հիշատակված դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: