ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվել է: Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Գերատեսչությունից տեղեկացրին, որ պաշտպանության նախկին նախարարն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրական կարգի տապալման փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանը մեղադրվում էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանավորումը և հայտարարված է միջազգային հետախուզում։