ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ԱԺ-ում իր այսօրվա ելույթի ժամանակ խոսեց, իր խոսքով, մեկ անձի, մեկ անհատի խնդրի մասին:
Ի թիվս այլ հարցերի՝ Կոստանյանը խոսեց երեխային սեռական բռնության ենթարկելուց հետո հանցագործների՝ ազատության մեջ հանգիստ շրջելուց: «Զազրելի բաներից եմ խոսում, գիտեմ»,- ասաց Կոստանյանը՝ նշելով, որ երեխայի իրավունքները խախտվում են, ծնողները հայտնվում են անելանելի իրավիճակում՝ սպառելով պետական բոլոր ատյանները ու դառնում անկարող պայքարել անարդարության դեմ:
«Ինչպե՞ս պիտի ծնողը պաշտպանի իր երեխային, երբ պետությունը ձեռքերը լվացել է»,- հարց բարձրացրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: