ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց։
Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ մասնակցելու է Արդարադատության ակադեմիայի վերապատասրտման դասընթացներին, հետևաբար, մայիսի 25-ից շուտ դատական նիստ չի կարող նշանակվել։
Նա, նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի կողմից հիմնավոր պատճառաբանություն չի եղել՝ դատական նիստերը հունիսի 20-ից հետո նշանակելու անհրաժեշտության առումով, ինչը կապված է Ռ․ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու հետ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախկին փոխվարչապետին՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափով կաշառք վերցնելու), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացում):
Նա մեղադրվում է «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու համար 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք: Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին եւ մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ: Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաեւ կաշառք վերցնելու եւ փողերի լվացման համար: