Քիչ առաջ ոստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին և ևս մեկ անձի: ՀԺ-ի հարցին ի պատասխան, ոստիկանությունից տեղեկացրեցին որ նրանք բերման են ենթարկվել ծեծի կասկածանքով: Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են:
Մեր տեղեկություններով, Խոսրով Հարությունանն եւ մյուս բերման ենթարկվածը Օպերայի տարածքում վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, հնչել են նաև հայհոյանքներ: