Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, մերժել է դատախազության բողոքը, որով պահանջվում էր կալանավորել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին 21.04.2021թ. «ողջունած» Մեղրի համայնքի բնակիչ Խաչատուր Գևորգյանին։ Այս մասին գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Միաժամանակ՝ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքը` հաստատելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը, թե Խ.Գևորգյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքին։
Արդարադատությունը շարունակում է գործել ի հեճուկս…»,-հավելել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մի շարք համայնքներ: Մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ էին կազմակերպվել՝ նրա այցը խոչընդոտելու համար: Հնչել էին նաև հայհոյանքներ՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին: