Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Մեղրիի քաղաքապետի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ սյունեցիները բողոքի ակցիաներ էին իրականացրել, որոնց ժամանակ հնչել էին հայհոյանքներ, վիրավորանքներ։
Նույն օրը Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցած ակցիայի դեպքերով հարուցվել էր քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:
Մեղադրանք է առաջադրվել նաև Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին։