Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարել է վերաքննիչ բողոքը։ Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ՀԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ տղային՝ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Արդյունքում դատարանը որոշել էր բավարարել քննիչի միջնորդությունը։ Ապրիլի 28-ին Հայկ Հեքիմյանի 2 ամսով կալանավորվել էր։