Որևէ անձ չի կարող ոստիկանությանը հրահանգներ տալ, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Անդրադառնալով Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբոր սպանությանն ու դիտարկմանը՝ ՀՀ-ում նման դեպքերը շատացել են, Արա Ֆիդանյանը ասաց, որ կանխատեսում էին նման իրավիճակ։
«Դա կանխատեսվում էր՝ հաշվի առնելով պատերազմի շրջանը, զենք-զինամթերքի շրջանառությունը։ Մենք մեծ թվով զենք-զինամթերք ենք հայտնաբերել։ Իսկ այն դիտարկումը, թե Ոստիկանությունը ոչնչով չի զբաղվում, անթույլատրելի է։ Մեր հիմնական գործառույթներից մեկը հասարակական կարգի պահպանումն է»,-ասաց նա։
Անդրադառնալով հարցին,թե ընտրակաշառքների վերաբերյալ քրգործեր հարուցվե՞լ են՝ նա նշեց․ «Այս պահի դրությամբ որևէ ռեալ դեպք չի արձանագրվել։ Նախընտարական փուլում կատարվող հանցագործությունների հետ կապված 27 դեպքերով նյութեր են նախապատրաստվում։ 27-ից 14-ը պաստառների վնասման վերաբերյալ են։ Իսկ 14-ից 12-ը կոնկրետ անձի պատկանող պաստառներ էին։ Այս դեպքերից հինգը բացահայտված է»։
Փոխոստիկանապետի տեղեկացմամբ,խոսքը Ռոբերտ Քոչարյանի պաստառների մասին է։
Մանրամասները՝ տեսանյութում․