Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցման պահանջով քաղաքացիները խաղաղ բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի առջև։
Այս մասին հայտնել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։
«Ակցիան հարկադրաբար դադարեցվել է, իսկ մասնակիցներից մոտ 10 անձ՝ ձերբակալվել»,- գրել է իրավապաշտպանը։
Դեպքի մանրամասները ճշտելու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ։ Նա ասաց, որ վարչական իրավախախտում կատարելու համար 16 անձ է ձերբակալվել, կազմվում են արձանագրություններ։