ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Տաթևիկ Բարսեղյանին չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել էր 74 պատգամավոր, կողմ էլ քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 8-ը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այսպիսով որոշումը չի ընդունվել:
Հիշեցնենք՝ մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը: