Վերջին շրջանում աշխարհում և Հայաստանում հատկապես, ակտիվացել են օնլայն առևտրի հարթակներն ու դրանցից օգտվող օգտատերերը: Նրանց անօրինական վարքագիծը նույնպես չի վրիպում Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տեսադաշտից: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից:
Մասնավորապես, List.am հայտարարությունների կայքում օգտատերերից մեկի վարքագիծը կասկածելի է թվացել վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների համար: Կայքի «Gh Grup» օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակներում գնվել է 360.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ: Կասկածելի է եղել այդ խմիչքների վաճառքի գները, առկա չեն նաև տնտեսվարող սուբյեկտի մասին վկայող տեղեկություններ, վաճառողի մատակարարման հասցեի նշագրումներ և այլն:
Օղիների և կոնյակների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի ուսումնասիրություններից պարզվել է, որ QR կոդով վերագրված ակցիզային դրոշմանիշերի համարները չէին համապատասխանում տվյալ դրոշմանիշերի վրա տպագրված համարների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում.