Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Տիգրան Արզաքանցյանը պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ 10.06.21թ. թիվ 133-Ա որոշումը՝ իր գրանցումն անվավեր ճանաչելու մասին։ Ներկայացված հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 12-ին, այն կքննվի Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Էդվարդ Նահապետյանի, Մերի Համբարձումյանի, Արթուր Ավագյանի, Արծրուն Միրզոյանի։ Հայցադիմումն արդեն վարույթ է ընդունվել։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Տիգրան Արզաքանցյանի գրանցումը՝ ներկայացված փաստաթղթերում ներկայացված անճշտությունների պատճառով։